Հնդկաստանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Իրանից Հնդկաստանի քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի իշխանություններին՝ Իրանից Հնդկաստանի քաղաքացիների տարհանման հարցում ցուցաբերած օգնության համար:

«Մենք շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի կառավարությանը և ժողովրդին՝ Իրանից Հնդկաստանի ավելի քան 550 քաղաքացիների անվտանգ տարհանմանն աջակցելու համար: Մենք բարձր ենք գնահատում այս օգնությունը այս դժվարին ժամանակներում»,-գրել է նա X սոցիալական ցանցի իր էջում՝ գրառման վերջում նշելով Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին:

Leave a Comment