ԱՄՆ-ի հնարավոր hարձակումը Խարկի վրա լրջորեն կազդի նավթի գների վրա. ԻՀՊԿ



Իրանի խոշորագույն նավթային տերմինալի գտնվելու վայր Խարկ կղզու վրա ԱՄՆ-ի հնարավոր հարձակումը զգալիորեն կանդրադառնա նավթի արժեքի վրա, ասել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:



«Եթե Հորմուզի նեղուցի նկատմամբ խելացի վերահսկողությունը ձեզ բերեց նավթի գների նոր ինդեքսներ, ապա հարձակումը Խարկ կղզու վրա ձեզ կտա աշխարհում էներգիայի բաշխման և գների ավելի ծանր ու նոր հավասարում»,- գրել է Թանգսիրին X սոցիալական ցանցում։


Հիշեցնենք որ, Axios պորտալը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է իրանական Խարկ կղզին գրավելու հնարավորությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment