Երեխայի նկատմամբ բռնություն է կիրառել նրա խորթ մայրը․ ՔԿ-ն արձագանքել է․ մանրամասներ

«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիր ԲԿ տեղափոխված 1 տարեկան 2 ամսական երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու կասկածանքով մեկ անձ ձերբակալվել է։

ՆԳՆ Ոստիկանությունից News.am–ին հայտնել են, որ քրեական ոստիկանության ծառայողները սպանության փորձի կասկածանքով ձերբակալել են մեկ անձի և ներկայացրել նախաքննական մարմին։ Թե ով է ձերբակալվածը, ՆԳՆ Ոստիկանությունից մանրամասներ չհայտնեցին։

Լրատվականի տեղեկություններով, երեխայի նկատմամբ բռնություն է կիրառել նրա խորթ մայրը։

Քննչական կոմիտեից Auroranews.am-ին  հայտնեցին․

«Փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտե, ուսումնասիրման փուլում են»,- նշեց գերատեսչությունը։

Ավելի վաղ, shamshyan.com-ը գրել էր, որ արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ 

Leave a Comment