
«Իրավունքի և արժեքների գերակայություն» ՀԿ նախագահ Սարգիս Տեր-Եսայանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Էպիդեմիոլոգիական վտանգավոր իրավիճակ է ստեղծվել Էրեբունի վարչական շրջանում․ մանկապարտեզի և դպրոցի անմիջական հարևանությամբ կոյուղաջրերն արդեն մի քանի օր անընդհատ հոսում են փողոցի ողջ երկայնքով։
Այս վիճակը սանիտարական աղետ է, որը լուրջ սպառնալիք է երեխաների և բնակիչների առողջությանը»։
Աղբյուրը` Սարգիս Տեր-Եսայան