ԱԳՆ․ Հնդկաստանում գտնվում է ՀՀ 20 քաղաքացի, Շրի Լանկայում՝ 12

ԱԳՆ․ Հնդկաստանում գտնվում է ՀՀ 20 քաղաքացի, Շրի Լանկայում՝ 12

16 մարտի 2026 – 11:18 AMT

PanARMENIAN.Net – Մերձավոր Արևելքով տարանցիկ չվերթների չեղարկման կամ հետաձգման հետևանքով Ասիական տարածաշրջանի մի շարք երկրներում գտնվող Հայաստանի քաղաքացիների վերաբերյալ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի արդյունքում ներկայացվել են նոր տվյալներ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Հնդկաստանում գտնվում է ՀՀ 20 քաղաքացի, ևս 12-ը գտնվում են Շրի Լանկայում, որոնք նախատեսել են մեկնել ավելի ուշ։ Նյու Դելիում գործող ՀՀ դեսպանությունը ստացել է փոքրաթիվ զանգեր, որոնք հիմնականում վերաբերել են տեղեկատվություն ստանալուն։

Թաիլանդում գտնվում է Հայաստանի 20 քաղաքացի, որոնցից հինգը արդեն ունեցել են ավիատոմսեր և առաջիկա օրերին նախատեսել են մեկնել։ Մյուս քաղաքացիները դեռևս չեն տեղեկացրել մոտ ժամանակում մեկնելու մտադրության մասին։

Վիետնամում ներկայումս գտնվել է ՀՀ 3 քաղաքացի։

Թաիլանդում (նստավայրը՝ Պեկին) և Վիետնամում Հայաստանի դեսպանություններին ՀՀ քաղաքացիները դիմել են մուտքի արտոնագրերի ժամկետի երկարաձգման խնդրանքով, և դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից իրականացվել են անհրաժեշտ քայլեր այդ հարցերի կարգավորման համար։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ:

Leave a Comment