Դուբայի օդանավակայանում հրդեհ է բռնկվել, չվերթնդրը չեղարկվել են

Դուբայի միջազգային օդանավակայանի մոտակայքում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով  խոշոր հրդեհ է բռնկվել վառելիքի պահեստարաններից մեկում։ Այս մասին տեղեկացնում է Դուբայի կառավարության մամուլի ծառայությունը։

«Դուբայի քաղաքացիական պաշտպանության խմբերն աշխատում են հրդեհը վերահսկողության տակ վերցնելու ուղղությամբ», – ասվում է հայտարարության մեջ։

Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Դուբայի քաղաքավիացիայի վարչությունը հայտարարել է օդանավակայանում չվերթների ժամանակավոր դադարեցման մասին՝ որպես ուղևորների և անձնակազմի անվտանգությունն ապահովելու նախազգուշական միջոց։

Օդանավակայան տանող ճանապարհը փակ է և   հսկվում է ոստիկանության կողմից։

Leave a Comment