Դուբայի միջազգային օդանավակայանի մոտակայքում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել վառելիքի պահեստարաններից մեկում։ Այս մասին տեղեկացնում է Դուբայի կառավարության մամուլի ծառայությունը։
«Դուբայի քաղաքացիական պաշտպանության խմբերն աշխատում են հրդեհը վերահսկողության տակ վերցնելու ուղղությամբ», – ասվում է հայտարարության մեջ։
Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Դուբայի քաղաքավիացիայի վարչությունը հայտարարել է օդանավակայանում չվերթների ժամանակավոր դադարեցման մասին՝ որպես ուղևորների և անձնակազմի անվտանգությունն ապահովելու նախազգուշական միջոց։
Օդանավակայան տանող ճանապարհը փակ է և հսկվում է ոստիկանության կողմից։