Լևոն XIV-ը կոչ է արել Մերձավոր Արևելքում հրադադարի և երկխոսության

Հռոմի պապ Լևոն XIV-ը կոչ է արել Մերձավոր Արևելքում հրադադարի և երկխոսության։

«Արդեն երկու շաբաթ է, ինչ Մերձավոր Արևելքի ժողովուրդը տառապում է պատերազմի սարսափներից։ Հազարավոր անմեղ մարդիկ մահացել են, և շատերը ստիպված են եղել լքել իրենց տները։ Ես իմ հոգևոր մտերմությունն եմ հայտնում նրանց, ովքեր կորցրել են սիրելիներին դպրոցների, հիվանդանոցների և գյուղերի վրա հարձակումների ժամանակ», – ասել է պապը Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա քարոզից հետո։ Նա հատուկ մտահոգություն է հայտնել Լիբանանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Մերձավոր Արևելքի քրիստոնյաների, արդար կանանց և տղամարդկանց անունից կոչ եմ անում այս հակամարտության բոլոր պատասխանատուներին դադարեցնել կրակը և բացել երկխոսության ճանապարհը», – հայտարարեց Հռոմի պապը։

Leave a Comment