Մադրիդի «Ռեալի» թուրք կիսապաշտպան Արդա Գյուլերը պատմական գոլի հեղինակ է դարձել «Էլչեի» դեմ տնային խաղում:
«Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած հանդիպման 89-րդ րոպեին 21-ամյա ֆուտբոլիստը գրավել է հյուրերի դարպասը՝ հարված կատարելով սեփական կիսադաշտից։ Գյուլերը դարպասը խոցել է 69 մետր հեռավորությունից, ինչը Լա լիգայի պատմության ամենահեռահար գոլի նոր բացարձակ ռեկորդ է:
Նախորդ ռեկորդը պատկանում էր «Նումանսիայի» նախկին խաղացող Անտոնիոյին, որը 2004 թվականի նոյեմբերին «Սևիլիայի» դարպասը գրավել էր 67 մետրից։
Arda guler with a blinder shot from Real Madrids half 4-1 Elche
byu/No-Independent2522 inrealmadrid