Թրամփը մերժել է Պուտինի առաջարկը՝ Իրանից 450 կգ հարստացված ուրանի արտահանումը. Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը Իրանից մինչև 60% հարստացված 450 կգ ուրանի դուրս բերելու վերաբերյալ, հայտնում է Axios՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Նման նախաձեռնությամբ Պուտինը հանդես է եկել մարտի 9-ին Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում՝ փորձելով գտնել լուծումներ ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև ծագած հակամարտությունը դադարեցնելու համար։

Աղբյուրների տվյալով, Ռուսաստանը նման առաջարկով հանդես էր եկել նաև 2025 թվականի մայիսին ԱՄՆ-Իրան բանակցությունների ժամանակ, ինչպես նաև Մերձավոր Արևելքում փետրվարի 28-ին սկսված պատերազմից մի քանի շաբաթ առաջ։

Leave a Comment