Հակակոռուպցիոն դատարանում 2026 թվականի Մարտի 11-ին ստացվել և մակագրվել է Տ․Գ.-ի և Լ. Ֆ.-ի քրեական գործերը: Գործերը նույն օրը հանձնվել են դատավոր Մերի Աղաբեկ Մոսինյանին: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։
Տ. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2008 թվականի սեպտեմբերի 2-ից զբաղեցնելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Բարձրագույն կրթության և գիտության» կոմիտեի ֆինանսատնտեսագիտական հաշվապահական հաշվառման բաժնի պետ-գլխավոր հաշվապահի պաշտոնն ու օժտված ինելով Կոմիտեի ֆինանսական միջոցները տնօրինելու, պետության կողմից ստեղված հիմնարկի`այն է Կոմիտեի անունից իրավունք, պարտականություն և պատասխանատվություն առաջացնող գործառույթներ կատարելու լիազորությամբ, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, կազմած վճարման հանձնարարականների նպատակ դաշտերում կեղծ տվյալներ մտցնելով, խաբեության և Կոմիտեի գլխավոր քարտուղարների վստահությունը չարաշահելու եղանակով, հափշտակություն կատարելու իրական մտադրության մասին լռելով, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Կոմիտեին փոխանցված դրամական միջոցներից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներ, ինչպես նաև օգտագործել է կեղծ փաստաթղթեր, որպիսի հակաօրինական գործողությունները դրսևորվել են հետևյալում.
Տ․ Գ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Բարձրագույն կրթության և գիտության» կոմիտեի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման բաժնի պետ–գլխավոր հաշվապահի պաշտոնը, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով և վճարման հանձնարարականներում կեղծ տվյալներ ներառելով, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով պետական բյուջեի միջոցներից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումարներ։ Մասնավորապես, 2019-2024 թվականներին գիտական կազմակերպությունների կողմից չօգտագործված և կոմիտեի հաշվին վերադարձված միջոցներից, որոնք պետք է փոխանցվեին պետական բյուջե, նա տարբեր եղանակներով ընդհանուր 212,106,000 դրամ փոխանցել է իր անվամբ տարբեր բանկերում բացված հաշիվներին, որից հափշտակել է 187,506,457 դրամ։ Լևոն Ռոբերտի Ֆարմանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով Գիտության կոմիտեի, իսկ հետագայում՝ «Բարձրագույն կրթություն և գիտություն» կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնը, իր ծառայողական պարտականությունների նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով ոչ պատշաճ է կատարել իր պարտականությունները, խաբեության վստահությունը չարաշահելու, կեղծ նպատակ դաշտերով վճարման հանձնարագրեր հոմիտեի գլխավոր քարտուղարների հաստատմանը ներկայացնելու եղանակով ընդհանուր 212,106,000 ՀՀ դրամ փոխանցել է իր անվամբ ՀՀ առևտրային, տարբեր բանկերում բացված հաշվեհարներին, որից հափշտակել է 187.506,457 ՀՀ դրամ:
Լ․ Ֆ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի սեպտեմբերի 17-ից զբաղեցնելով ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի գլխավոր քարտուղարի, իսկ 2023 թվականի օգոստոսից’ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության’ «Բարձրագույն կրթություն և գիտություն» կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնն ու օժտված լինելով Կոմիտեի անունից իրավունք, պարտականություն և պատասխանատվություն առաջացնող գործառույթներ կատարելու լիազորությամբ, հանդիսանալով պաշտոնատար անձ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի հուլիսի 12-ի N 28-Լ հրամանով հաստատված Կոմիտեի կանոնադրության 7-րդ գլխի 40-րդ կետի դրույթների ուժով օժտված լինելով «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքով սահմանված լիազորություններով, ինչպես նաև պատասխանատու լինելով Կոմիտեի ֆինանսական գործառնությունների իրականացման համար, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով ոչ պատշաճ է կատարել ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Տ․Գ.-ին մեղադրանքներ է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի, 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 1-ին մասով։ Տ․Գ.-ի նկատմնամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելք, ինչպես նաև համակցված այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել նաև պաշտոնավարման կասեցում։
Լ. Ֆ.-ին մեղադրանքներ է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 446 -րդ հոդվածի եկրորդ մասով։ Լ. Ֆ.-ի նկատմնամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելք, ինչպես նաև խափանման միջոց է կիրառվել գրավ և պաշտոնավարման կասեցում։ Գործը գտնվում է նախապատրաստական փուլում,- տեղեկացնում է Iravaban.net–ը։
Ծանուցում. Մեղադրյալը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: