ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ավարտելով Բեյրութ կատարած «համերաշխության այցը», ասել է, որ ցնցված է իսրայելական ավիահարվածների հետևանքներից։
«Մենք Լիբանանում ականատես ենք եղել զանգվածային ավերածությունների, և ես վախենում եմ, որ երկրի հարավը կվերածվի անկենդան անապատի, իսկ Բեյրութի հարավային արվարձանները կենթարկվեն հետագա ռմբակոծությունների, ինչը կհանգեցնի դրանց լիակատար ոչնչացմանը», – Գուտերեշի խոսքերն է մեջբերել կառավարության մամուլի ծառայությունը։
Համաշխարհային կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ ռազմական սրացումը հանգեցրել է Լիբանանի ինքնիշխանության խախտմանը։
«Մենք մեծ ջանքեր ենք գործադրում այս պատերազմը դադարեցնելու համար», – ընդգծել է նա։
Միաժամանակ, Գուտերեշը կոչ է արել շիական «Հեզբոլլահ» կազմակերպությանը հարգել կառավարության որոշումը՝ բոլոր զենքերը պետության ձեռքում կենտրոնացնելու վերաբերյալ։