Թրամփը հայտարարել է, որ մի քանի երկրներ ռազմանավեր կուղարկեն Հորմուզի նեղուց

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որոշ երկրներ մտադիր են ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունն ապահովելու համար։

«Շատ երկրներ, մասնավորապես նրանք, որոնք տուժել են Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումից, Միացյալ Նահանգների հետ կուղարկեն ռազմանավեր՝ Հորմուզի նեղուցը վերաբացնելու և դրա անվտանգությունն ապահովելու համար», – գրել է նա Truth Social-ում՝ կոչ անելով նման քայլի, ի թիվս այլոց, նաև Միացյալ Թագավորությանը, Չինաստանին, Կորեայի Հանրապետությանը, Ֆրանսիային և Ճապոնիային։

Leave a Comment