Ու՞մ կփորձի ձեռք բերել Բարսելոնան, եթե Ռեշֆորդի տրանսֆերը խափանվի

«Բարսելոնայում» ուսումնասիրում են թիմի եզրային հարձակվող Մարկուս Ռեշֆորդին փոխարինելու հնարավոր տարբերակները։ Անգլիացին կատալոնական ակումբում հանդես է գալիս վարձավճարով՝ «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվելուց հետո։

Կատալոնացիները հետաքրքրված են խաղացողի տրանսֆերային իրավունքների ամբողջական ձեռքբերմամբ, սակայն վերջնական համաձայնություն դեռևս ձեռք չի բերվել։

​Ինչպես հաղորդում է իսպանական Marca պարբերականը, եթե Ռեշֆորդի տրանսֆերը գնել չհաջողվի, «Բարսելոնան» կարող է կենտրոնանալ Աբդե Էզալզուլիի տարբերակի վրա, որը տպավորիչ մրցաշրջան է անցկացնում «Բետիսի» կազմում։

Իդեպ մինչև «Բետիս» տեղափոխվելը Էզալզուլին խաղում էր հենց «Բարսելոնայում», և կատալոնացիները պահպանել են ֆուտբոլիստի տրանսֆերը հետ գնելու առաջնահերթ իրավունքը։

Transfermarkt-ը 24-ամյա մարոկկացու տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։

Leave a Comment