Թրամփը ցանկանում է վերականգնել Ռուսաստանի հետ առևտուրը. Վենս


Միջազգային


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է վերականգնել Ռուսաստանի հետ առևտուրը և հասնել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը Հյուսիսային Կարոլինայում կայացած հանրահավաքի ժամանակ։

«Շատ բանավեճեր են եղել այն մասին, թե ինչպիսին պետք է լինի մեր արտաքին քաղաքականությունը Ռուսաստանի և Ուկրաինայի նկատմամբ, բայց Միացյալ Նահանգների նախագահը դա հստակեցրել է. նա ցանկանում է, որ սպանությունները դադարեցվեն և առևտուրը վերականգնվի», – ասել է նա։


Leave a Comment