Եվրոպական երկու թոփ ակումբ միացել է Լևանդովսկու համար մղվող պայքարին

Եվրոպական երկու բարձրակարգ ակումբներ հետաքրքրված են Լեհաստանի ազգային հավաքականի ավագ և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի ծառայություններով։

Հավանական հավակնորդների թվում նշվում են իտալական «Միլանն» ու Թուրինի «Յուվենտուսը», ինչպես նաև մի շարք թիմեր ամերիկյան MLS-ից։

​Ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկիի դիրքերը կատալոնական ակումբում թուլացել են։ Հարձակվողն ավելի հազվադեպ է հայտնվում մեկնարկային կազմում և այլևս չի համարվում հարձակման գծի անփոխարինելի առաջատարը։ Չնայած դրան՝ ֆուտբոլիստը շարունակում է հարգանքով վերաբերվել «Բարսելոնայի» նախագծին և դիտարկում է կարիերայի շարունակության նաև այլ տարբերակներ։

​Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ «Բարսելոնայի» ղեկավարությունն ավելի շատ հակված է հրաժեշտ տալ փորձառու հարձակվողին, քան երկարաձգել նրա հետ պայմանագրի ժամկետը։

​Հիշեցնենք, որ լեհ հարձակվողը կատալոնական ակումբում է 2022 թվականից, երբ Մյունխենի «Բավարիայից» տեղափոխվեց 45 միլիոն եվրոյի դիմաց։

Ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո։

Leave a Comment