Ֆինալիսիման կարող է անցկացվել երկու հանդիպումով

Արգենտինայի ազգային հավաքականը քննարկում է Ֆինալիսիմայի խաղարկությունը երկու հանդիպումով անցկացնելու հնարավորությունը։ Առաջին խաղը կարող է կայանալ Մադրիդի «Ռեալի» մարզադաշտում՝ «Սանտյագո Բեռնաբեուում», իսկ պատասխան հանդիպումը՝ Բուենոս Այրեսի «Մոնումենտալ» արենայում։

Նշվում է, որ դեռևս անորոշություն կա մարտի 27-ին նախատեսված Ֆինալիսիմայի անցկացման վայրի վերաբերյալ։ Որպես այլընտրանքային տարբերակներ՝ մրցաշարը պոտենցիալ կարող են ընդունել նաև Լիսաբոնի և Լոնդոնի մարզադաշտերը։

Հիշեցնենք, որ ի սկզբանե որոշված էր հանդիպումն անցկացնել Կատարի «Լուսաիլ» մարզադաշտում, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ այդ տարբերակը քիչ հավանական է համարվում:

Leave a Comment