«Մանչեսթեր Յունայթեդը» ամռանը կարող է ձեռք բերել Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Դավիդ Ռաումին



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

«Մանչեսթեր Յունայթեդը» գալիք ամռանը կարող է ձեռք բերել Գերմանիայի ազգային հավաքականի և «ՌԲ Լայպցիգի» ձախ պաշտպան Դավիդ Ռաումին։ Այս մասին X-ի իր էջում հայտնում է հայտնի մարզական լրագրող Էքրեմ Քոնուրը։

​Ըստ աղբյուրի՝ 27-ամյա ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխությունն անգլիական ակումբ կարող է արժենալ շուրջ 30 մլն ֆունտ ստերլինգ (մոտ 34,8 մլն եվրո):

​Ընթացիկ մրցաշրջանում Ռաումը բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Պաշտպանի գործող պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։

Transfermarkt պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո։

​Հավելենք, որ Գերմանիայի ազգային հավաքականի կազմում Ռաումն անցկացրել է 34 հանդիպում, որոնցում խփել է 1 գոլ և կատարել 7 արդյունավետ փոխանցում։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment