
Ինչպես արդեն հայտնել ենք՝ ոստիկանները դատարանի բակից բերման են ենթարկել Սամվել Կարապետյանի՝ մոտ 2 տասնյակ աջակիցների:
«168-ի» տեղեկություններով՝ Սամվել Կարապետյանի աջակիցներին բերման են ենթարկել ընդամենը լուսացույցի հատվածով փողոց անցնելու համար:
Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև խաղաղ աջակցման ակցիայի մասնակիցներին անհասկանալի պատճառաբանությամբ բերման են ենթարկել ու նախնական տեղեկություններով՝ տեղափոխել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին:
Տեղեկացանք նաև, որ փաստաբանները զբաղվում են բերման ենթարկվածների հարցով:
Ըստ ոստիկանության, սակայն, ձերբակալվածները 3-ն են, և նրանք գտնվում են ՆԳՆ ոստիկանության տարածաքային ստորաբաժանումում ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու պատճառով։