Պաշտպանության նախարարը ԵՄ ռազմական կոմիտեի նախագահի հետ քննարկել է անվտանգային հարցերը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ Շոն Կլենսին Բրյուսելում քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր, հայտնում է ՊՆ-ն:

Նրանք անդրադարձել են նաև են ԵՄ-ՀՀ միջև անվտանգության և պաշտպանության բնագավառում համագործակցության շրջանակում ռազմական կրթությանը, վարժանքներին, առաքելություններին ներգրավմանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Պապիկյանը Բրյուսելում հանդիպել է նաև ԵՄ պաշտպանության և տիեզերքի հարցերով հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսի հետ, քննարկել պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորություններին և զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Պաշտպանության նախարարը մարտի 12-ին պաշտպանության ոլորտում Հայաստան-Բելգիա համագործակցությանն առնչվող հարցերն էր քննարկել Բելգիայի պաշտպանության և արտաքին առևտրի նախարար Թեո Ֆրանկենի հետ:

Leave a Comment