Կայացել են ֆուտբոլի Եվրոպա լիգայի 2025/2026 մրցաշրջանի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումները։
Իսպանական Վիգոյում «Սելտան» ընդունել էր ֆրանսիական «Լիոնին»: Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով: Բելգիական «Գենկը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության է հասել գերմանական «Ֆրայբուրգի» նկատմամբ ։
Անգլիական «Նոթինգհեմ Ֆորեսթը» սեփական հարկի տակ զիջել է դանիական «Միդտյուլանդին»: Գրանցվել է 0:1 հաշիվը։
Գրանցվել են նաև հետևյալ արդյունքները.
«Բոլոնիա» (Իտալիա) – «Ռոմա» (Իտալիա)՝ 1:1
«Լիլ» (Ֆրանսիա) – «Ասթոն Վիլա» (Անգլիա)՝ 0:1
«Պանատինայկոս» (Հունաստան) – «Բետիս» (Իսպանիա)՝ 1:0
«Շտուտգարտ» (Գերմանիա) – «Պորտու» (Պորտուգալիա)՝ 1:2
«Ֆերենցվարոշ» (Հունգարիա) – «Բրագա» (Պորտուգալիա)՝ 2:0
1/8 եզրափակչի պատասխան հանդիպումները կկայանան մարտի 19-ին։