Հայաստանում 2025-ին արտադրված էլ. էներգիայի 14 տոկոսը ապահովել են արեւային կայանները

Հայաստանում արեւային էներգիայի արտադրության ծավալը նախորդ տարի 2024-ի համեմատ աճել է 45 տոկոսով, այսօր ֆեյսբուքյան իր էջում հայտնել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Հայաստանի էներգետիկ համակարգին այս պահին միացված է ավելի քան 1150 մեգավատ դրվածքային հզորությամբ արևային կայաններ։ Սա 2030 թվականի համար նախատեսված ցուցանիշից ավել է շուրջ 150 մեգավատով, և այս թիվը շարունակաբար աճում է»,- ասել է նախարարը։

Խուդաթյանը նշել է, որ անցած տարի Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14 տոկոսն արտադրել են արեւային կայանները։

Leave a Comment