Ռուսաստանը օրական 150 մլն դոլար լրացուցիչ եկամուտ կստանա. FT

Ռուսաստանը օրական 150 մլն դոլար լրացուցիչ եկամուտ կստանա. FT

Նավթի գների աճի շնորհիվ Ռուսաստանն օրական 150 միլիոն դոլարի լրացուցիչ եկամուտ է ստանում. այս մասին տեղեկատվություն է տարածում «Financial Times»-ը։

Պարբերականի համաձայն՝ ԱՄՆ-Իրան պատերազմի սկսվելուց հետո Պարսից ծոցի նավթ արդյունահանողները էներգետիկ եկամուտներից միլիարդավոր դոլարներ են կորցրել, սակայն մեկ երկիր՝ Ռուսաստանը, օգտվում է դրանից։ Նավթի վաճառքից Ռուսաստանի բյուջեն օրական մինչև 150 միլիոն դոլար լրացուցիչ եկամուտ է ստանում։

Ռուսական նավթի նկատմամբ պահանջարկն աճում է Չինաստանից և Հնդկաստանից, ինչին նպաստում է Մերձավոր Արևելքում տիրող աշխարհաքաղաքական լարվածությունը։

Մարտի վերջի դրությամբ Ռուսաստանի կանխատեսվող ընդհանուր շահույթը կկազմի 3,3-4,9 միլիարդ դոլար։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment