
Նիկոլի հարցի պատասխանը խիստ տրիվիալ է. ինչ-որ պահից այդ երաշխիքները չգործեցին, քանի որ Հայաստանի նորանկախ պատմութան ինչ-որ պահից սկսած երկրի ղեկավարումը ստանձնեց Աշոտիկի հայրիկը: Նախորդ բոլոր իշխանությունների օրոք գործել են այդ երաշխքիները, քանի որ նախ՝ պահպանվել է Արցախը, հետո՝ Հայաստանը եղել է ոչ թե Իլհամի նաժիշտը, այլ տարածաշրջանային գործոն է հանդիսացել: Ընդ որում՝ Հայաստանի անվտանգության հարցում դեր է ունեցել նաև Արևմուտքը:
Եկավ Նիկոլը ու ոչ միայն ՌԴ-ի հետ հարաբերությունները զրոյացան՝ դրանից բխած հետևաննքներով, այլև նույն Արևմուտքը Նիկոլին ստիպեց թղթով Արցախը ճանաչել՝ Ադրբեջանի սուվերեն տարածք: Այսինքն՝ փլուզվեց Հայաստանի ամբողջ անվտանգային համակարգը, և երկիրը վերածվեց Թուրքիայի կցորդի, որի ներկայացուցիչն է այսօր Նիկոլը:
Ինչ վերաբերում այսպես կոչված խաղաղությանը, ապա սա գերեզմանային խաղաղություն է. թուրքն իր գործն արել է, ուզածը ստացել է ու թույլ է տվել Նիկոլին նախընտրական այս շրջանում «խաղաղություն» եզրը շահարկելով վերընտրվել, որից հետո սկսվելու է դժոխքի հաջորդ շրջանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: