13 մարտի 2026 – 12:01 AMT
PanARMENIAN.Net – Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-19-ը գործուղվելու է Թուրքիա: Նրանք մասնակցելու են Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին։ ԱԺ նախագահը համապատասխան կարգադրություն է ստորագրել։
Պատվիրակության կազմում են նաև ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։