Ավելի քան երկու տասնյակ հայ և օտարազգի gեղաuպանագետներ բաց նամակով պահանջում են Էդիտա Գզոյանին վերականգնել Ցեղաuպանnւթյան թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնում


Քաղաքականություն


Միջազգային տարբեր համալսարանների ականավոր ցեղասպանագետները բաց նամակ են ուղղել ՀՀ կառավարությանը՝ կոչ անելով վերականգնել Էդիտա Գզոյանին Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնում: Այն տարածքել է Պրոֆ. Պետրոս Տեր Մաթոսյանը (պատմության դոկտոր, Հայմեն Ռոզենբերգ հուդայական ուսումնասիրությունների պրոֆեսոր, Նեբրասկա-Լինքոլնի Համալսարան), որը ստորագրել ե երկու տասնյակիից ավելի գիտնականներ։

«Մենք՝ ներքոստորագրյալներս, խորը մտահոգությու ենք հայտնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցած վերջին և անհանգստացնող զարգացումների վերաբերյալ։ 2026 թվականի մարտի 11-ին ինստիտուտի պատմության մեջ ամենաակնառու և նվիրված տնօրեններից մեկը՝ դոկտոր Էդիտա Գզոյանը, հրաժարական տվեց՝ ըստ որոշ տեղեկությունների, այլ ոչ թե ազատ ընտրության, այլ կառավարության ճնշման տակ։

Դոկտոր Գզոյանը ՀՑԹԻ-ն բարձրացրել է միջազգային ակադեմիական հեղինակության։ Նրա ղեկավարությամբ ինստիտուտը ընդլայնել է իր արխիվային հավաքածուները, կազմակերպել կարևոր սիմպոզիումներ և կոնֆերանսներ, ինչպես նաև ստեղծել գիտական ​​աշխատանքներ, որոնք զգալիորեն առաջ են մղել ցեղասպանության ուսումնասիրությունները ամբողջ աշխարհում։ Նա անխոնջ պաշտպանել է Հայոց ցեղասպանության և հայերի նկատմամբ դրա հետ կապված վայրագությունների վերաբերյալ խիստ պատմական հետազոտությունները՝ աշխատանք, որը ամրապնդել է անցյալի անարդարությունների վերաբերյալ համաշխարհային ըմբռնումը և աջակցել պատմական ճշմարտության ճանաչման գործին»,- նշված է հայտարարության մեջ։ 

Ցեղասպանագետները կոչ են արել ՀՀ կառավարությանը զերծ մնալ ինստիտուտի ղեկավարմանը միջամտությունից և թույլատրել Գզոյանին շարունակել իր աշխատանքը՝ առանց քաղաքական ճնշման և միջամտության։

Հայտարարություն ամբողջությամբ՝ այստեղ։ 

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը երեկ  հայտարարել է, որ իր ցուցումով Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանն աշխատանքից ազատման դիմում է գրել, քանի որ  Ջեյ Դի Վենսին Արցախի մասին գիրք է նվիրել. «Այո, ես դա համարել եմ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ, սադրիչ գործողություն, խնդրել եմ դիմում գրի»։


Leave a Comment