Փաշինյան․ 405 թվականին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին

Փաշինյան․ 405 թվականին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին

13 մարտի 2026 – 12:36 AMT

PanARMENIAN.Net – 405 թվականին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր տեսանյութում:

Անդրադառնալով Մեսրոպ Մաշտոցի ստեղծած հայոց գրերին և առաջին թարգմանությանը՝ նա նշել է, որ շատ է մտածել այն բանի շուրջ, թե ինչու է Մաշտոցն առաջինը հայերեն թարգմանել Աստվածաշնչի «Առակաց գրքի» առաջին նախադասությունը. «Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքերը, ընկալել խոսքի բարդ դարձվածքները…»։

«Ոչ մի գիտական հիմնավորում չկա, թե ինչու է հատկապես այդ նախադասությունից սկսել Մեսրոպ Մաշտոցը․․․ Եկել եմ այն եզրակացության, որ 405 թվականին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026 թվականին: Եվ մեր խնդիրն է, որ այդ խաչմերուկում կանգնած լինելով, մեր ճանապարհը շարունակենք այնպես, որպեսզի հետագայում «Ողբամ քեզ, Հայո՛ց աշխարհը» չգրվի»,-ասել է վարչապետը:

Leave a Comment