
ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունը կշարունակվի առնվազն ևս երկու-երեք շաբաթ, հաղորդում է Axios-ը՝ հղում կատարելով Իսրայելի կառավարության աղբյուրներին։
Լրատվամիջոցի աղբյուրները նշել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տրամադրված է շարունակել գործողությունը՝ չնայած հստակ ձևակերպված նպատակների բացակայությանը։ Սակայն Իսրայելը մտավախություն ունի, որ Թրամփը կարող է անսպասելի քայլեր ձեռնարկել և հանկարծակի դադարեցնել մարտական գործողությունները՝ հայտարարելով Իրանի նկատմամբ հաղթանակի մասին այս կամ այն պատրվակով։