Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-19-ը կգործուղվի Ստամբուլ՝ Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին մասնակցելու համար։ Այս մասին տեղեկանում ենք Ալեն Սիմոնյանի կարգադրությունից։

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են՝

-Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը (ապրիլի 14-20),

-ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը (ապրիլի 14-20),

-ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը (ապրիլի 14-20)։

Leave a Comment