Սպասվում են տեղումներ, Երեւանի ամենատաք եւ ամենացուրտ մարտի 13-ը

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն` այսօր` մարտի 13-ի ցերեկը հանրապետությունում սպասվում են տեղումներ լեռնային եւ նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրեւի եւ անձրեւի տեսքով։
Երեւանում եւս սպասվում են տեղումներ։ Ցերեկը կլինի +8 +10, երեկոյան` +2 +4, գիշերը` 0 +2։

Մայրաքաղաքում ամենատաք մարտի 13-ն արձանագրվել է 2020 թվականին` +20.7°C, ամենացածրը` 1985 թվականին`— 17.5°C։

Leave a Comment