Արման Ծառուկյանը դուրս է մնացել UFC-ի P4P վարկանիշային աղյուսակից

UFC 326 մրցաշարից հետո կազմակերպությունը թարմացրել է մարտիկների վարկանիշային աղյուսակները։

Գլխավոր մենամարտում Մաքս Հոլոուեյին հաղթած Չարլզ Օլիվեյրան բարձրացել է P4P (անկախ քաշային կարգից) աղյուսակի 12-րդ հորիզոնական, Հոլոուեյը նահանջել է 15-րդ տեղ, իսկ նախկինում լավագույն 15-յակը եզրափակող Արման Ծառուկյանը դուրս է մնացել ցուցակից։

Այդուհանդերձ, թեթև քաշային կարգում Ծառուկյանը հաստատուն պահպանում է 2-րդ հորիզոնականը՝ շրջանվելով և՛ Օլիվեյրայիցն (3-րդ տեղ), և՛ Հոլոուեյին (4-րդ տեղ)։

Նշենք, որ UFC-ի շրջանակներում իր վերջին մենամարտում հայազգի մարտիկը խեղդող հնարքով հաղթել էր Դեն Հուկերին:

Leave a Comment