Կներդրվի ոստիկանության ծառայողների կատարողականի տարեկան գնահատման համակարգ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ոստիկանությունում ծառայության մասին» և «Փրկարար ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությանը։

Նախագծով նախատեսվում է ներդնել ոստիկանության ծառայողների կատարողականի տարեկան գնահատման համակարգ, որը կիրականացվի օբյեկտիվ ցուցիչների հիման վրա։ Նոր մեխանիզմը փոխկապակցված կլինի ծառայողների ատեստավորման գործընթացի հետ և նպատակ ունի բարձրացնել աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը։

Միաժամանակ նախատեսվում է հետաձգել առաջին անգամ ատեստավորվող ոստիկանության և փրկարար ծառայողների ատեստավորման ժամկետները, ինչպես նաև կրճատել փրկարար ծառայությունում առաջին անգամ նշանակված ծառայողների ատեստավորման նվազագույն ժամկետը՝ վեց ամսից դարձնելով երկու ամիս։

Կառավարության գնահատմամբ՝ փոփոխությունները կնպաստեն ծառայողների աշխատանքի արդյունավետության առավել օբյեկտիվ գնահատմանը և մասնագիտական զարգացմանը։

Leave a Comment