Իրանի ԱԳՆ-ն խնդրանքով դիմել է հարևան երկրներին





Իրանը իր հարևան երկրներին խնդրել է Միացյալ Նահանգներին թույլ չտալ չարաշահել իրենց տարածքը, իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Մենք խնդրել ենք մեր հարևաններին թույլ չտալ Միացյալ Նահանգներին չարաշահել իրենց տարածքը», – ասել է դիվանագետը։

Նա հիշեցրել է, որ ամերիկյան զինվորականները հարձակվել են Իրանի նման ինքնիշխան պետության վրա և սպանել երկրի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին և հիմնական հրամանատարներին։ Բաղայիի խոսքով՝ այս «հրեշավոր ագրեսիան» չէր կարող անպատասխան մնալ։



Leave a Comment