
«Մայր Հայաստան»-ի անդամներին
«Ամեն անգամ, որ Ռոբերտ Քոչարյանից խոսում ենք, ինչի՞ եք ջղաձգվում: Դուք այս դահլիճում հայտնվելուց օգտվել եք այդ մարդու քաղաքական կապիտալից: Դա փաստ է: Աչքիս լույսը չի, բայց եթե այդ մարդուքաղաքական կապիտալ օգտվել եք, գոնե մի՛ ուրացեք»,- Երևանի ավագանու նիստում, դիմելով «Մայր հայաստան» խմբակցության անդամներին, ասել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Ընդդիմադիր ավագանիները տեղից արձագանքել են, և սկսվել է լեզվակռիվ:
«Դու չի, դուք ա: Դու ինձ չես կարա ասես, թե ինչից խոսեմ, ինչից չխոսեմ, նորմալ կխոսաս սրանից հետո: Դու էիր մնացել պակաս խմբագրեիր, թե ես ինչից խոսամ, ինչից չխոսամ»,- դիմելով ընդդիմադիր ավագանի Արշակ Սարգսյանին, ասել է Սուրեն Գրիգորյանը:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը Արշակ Սարգսյանին զրկել է խոսքից: