ՀՀ ԱԺ նախագահն այցելել է Երևանի պետական համալսարան




ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 12-ին այցելել է Երևանի պետական համալսարան։


 


ԱԺ նախագահը հանդես է եկել խորհրդարանական դիվանագիտության և օրենսդիր մարմնի աշխատանքների մասին պատմող կարճ խոսքով, որից հետո պատասխանել է ուսանողներին հետաքրքրող տարբեր հարցերի: Դրանք վերաբերել են Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանը, ժողովրդավարությանն առնչվող տարբեր հարցերի, ինչպես նաև երիտասարդներին հետաքրքրող այլ թեմաների։


 


Ալեն Սիմոնյանը ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ուղեկցությամբ շրջել է նաև համալսարանի շենքում` ծանոթանալով մայր բուհում իրականացվող լայնածավալ աշխատանքներին և տարբեր բարեփոխումներին, ինչպես նաև ձեռք բերված լաբորատոր սարքավորումներին:


 


 


Leave a Comment