Panorama.am-ը գրում է.
«Պարոն Ավինյան, կասկածեք ձեր թիմի աշխատակիցների վրա, որովհետև այդ որ ասում եք՝ կատարողականը ծիծիլիոն տոկոս է, նույն մանկապարտեզները կամ Հաղթանակի 40-ամյակի այգին՝ 8 տարի է փող են դուրս գրում դրանց համար»,- Երևանի ավագանու նիստում ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։
Նա նաև նշեց, որ քաղաքային իշխանությունն իր զարգացման ծրագրում գրում է՝ 65 տոկոս դրական շարժ ասֆալտապատման մեջ։
«Սուտ, դուր եկեք ու հարցրեք»,- ասաց Մանուկյանը։
Նրա խոսքով, քաղաքային բյուջում ավելացել է 11,8 միլիարդ, մնացորդը կազմել է 16 միլիարդ, «կենտրոնական իշխանությունը 7 միլիարդ քցել, չի տվել, այսինքն ծրագրեր են եղել, որոնք պետք է իրակաացներ, չի տվել այդ փողը»։
«Հարց համար 1-ին. ո՞ր ծրագրերն են, որոնք 7 միլիարդ դրամի շրջանակում չի տվել ու որտե՞ղ է, որ ձեր մոտ այսքան աճ է տվել, այսինքն ասեք, որ ծրագրերն են, որոնք սուբվենցիոն ծրագրերով պետք է իրականացվեին ու չի իրականացվել»,- հարցրեց Մանուկյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: