
Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավոր է, բայց իրեն լավ է զգում, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաին։
«Նա վիրավոր է, բայց իրեն լավ է զգում։ Ես չգիտեմ, թե երբ նա կներկայացնի իր առաջին ելույթը։ Գերագույն առաջնորդի պաշտոնի համար պայքարում էին երեք կամ չորս մարդ, բայց Փորձագետների խորհրդի մեծամասնությունը նրան ընտրեց», — ասել է նա իտալական «Corriere della Sera» թերթին տված հարցազրույցում։
Մոջթաբա Խամենեիի վիրավորվելու մասին դեռևս մարտի 7-ին հայտնել էին իսրայելական լրատվամիջոցները՝ վկայակոչելով աղբյուրները: Գերագույն առաջնորդ ընտրվելուց ի վեր Մոջթաբա Խամենեին դեռ ոչ մի անգամ չի ներկայացել հանրությանը։