22 մլն դրամ կհատկացվի «Շողակաթի» լուծարումն ավարտին հասցնելու համար

22 մլն դրամ կհատկացվի «Շողակաթի» լուծարումն ավարտին հասցնելու համար

12 մարտի 2026 – 11:55 AMT

PanARMENIAN.Net«Շողակաթ» հեռուստաընկերության լուծարման գործընթացն ավարտին հասցնելու համար կհատկացվի 22 մլն դրամ։ Որոշումն ընդունվել է գործադիրի նիստում:

Գումարը հատկացվելու է «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի հաշվարկներով՝ աշխատակիցների ազատման հետ կապված ծախսերի, այդ թվում՝ աշխատավարձերի, վերջնահաշվարկների և արձակման նպաստների և այլ պարտավորությունների մարման համար, որի համար պահանջվում է մոտ 20 միլիոն 899 հազար դրամ։ Չնախատեսված ծախսերը հաշվի առնելով՝ ֆինանսավորման չափը սահմանվել է 22 միլիոն դրամ։

2026 թվականի պետական բյուջեով հոգևոր-մշակութային ծրագրերի համար Հանրային հեռարձակողի խորհրդին նախատեսվում է հատկացնել 221 միլիոն 105.5 հազար դրամ։ Հունվարի 1-ից «Շողակաթն» այլևս չի հեռարձակվում։

«Շողակաթը» փակվել է Մայր Աթոռի հետ ՀՀ իշխանությունների սրված հարաբերությունների ֆոնին։Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները հանրային ալիքի փակումը հիմնավորել են պետական միջոցների ոչ արդյունավետ ծախսով։

Leave a Comment