12 մարտի 2026 – 10:38 AMT
PanARMENIAN.Net – Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու է Սիմոնը՝ Paloma Rumba երգով։ Այդ մասին մամուլի հաղորդագրությամբ, հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը:
«Paloma Rumba-ն էներգիայով լի և աշխույժ երգ է, որը նշանավորում է ազատությունը, շարժումը և կյանքի սեփական ռիթմին համընթաց քայլելու կարիքը: Այն նաև ընդգծում է Սիմոնի՝ որպես կատարողի խարիզման և «Եվրատեսիլի» բեմը խոստանում ողողել հարուստ և անմոռանալի հնչյուններով»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հեռուստաընկերությունը հրապարակել է նաև երգի տեսահոլովակը: