Մ23 ԵԱ․ Լևիկ Միքայելյանը հաղթել է ադրբեջանցուն և հռչակվել չեմպիոն – Armenia Today

Հայաստանը ներկայացնող ազատ ոճի ըմբիշ Լևիկ Միքայելյանը հաղթել է ադրբեջանցի Ջեյհուն Ալլահվերդիևին և հռչակվել Մ23 ԵԱ չեմպիոն, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Միքայելյանը եզրափակչում հաղթել է 2։1 հաշվով։

Առաջնությունն ընթանում է Սերբիայի Զրենյանին քաղաքում։ Մարտի 10-ին ազատ ոճի ըմբիշներ Արման Հարությունյանը (57 կգ) և Դավիթ Մարգարյանը (70 կգ ) բրոնզե մեդալներ էին նվաճել։

Leave a Comment