Կատարը պահանջում է համաշխարհային ներգրավվածություն՝ Իրանի վրա Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածների հետևանքով առաջացած տարածաշրջանային լարվածությունը թուլացնելու և իրանական խնդրի մշտական լուծում գտնելու համար, հայտարարել է Կատարի արտաքին գործերի պետական նախարար Մոհամմեդ ալ-Խուլայֆին։
«Մենք պահանջում ենք բոլոր երկրների գլոբալ ներգրավվածությունը, որպեսզի նրանք կարողանան դեր խաղալ տարածաշրջանում լարվածության սրումը դադարեցնելու և մշտական լուծում գտնելու գործում, որպեսզի այս հակամարտությունը չկրկնվի», – նշել է նա։