Բաղդադի օդանավակայանի մոտակայքում չորս անօդաչու թռչող սարք է խոցվել

Իրաքի մայրաքաղաքում, Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտակայքում, խոցվել է չորս անօդաչու թռչող սարք։ Զոհեր կամ նյութական վնասներ չկան, հայտարարել է Իրաքի անվտանգության ծառայության ղեկավար Սաադ Մաանը։

«Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտակայքում չորս անօդաչու թռչող սարք է խոցվել։ Նյութական վնասի կամ զոհերի մասին տեղեկություններ չկան», – INA լրատվական գործակալությանը ասել է Մաանը։

Իրանի շուրջ լարվածության սրման սկզբից ի վեր անօդաչու թռչող սարքերը պարբերաբար հարձակվում են Բաղդադի օդանավակայանի մոտ գտնվող Վիկտորիա ավիաբազայի վրա, որտեղ նաև տեղակայված է ԱՄՆ լոգիստիկ կենտրոն։

Leave a Comment