«Գալաթասարայը» առաջին խաղում ուժեղ էր «Լիվերպուլից»․ Չեմպիոնների լիգա

Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի 1/8 եզրափակչի առաջին խաղում թուրքական «Գալաթասարայը» Ստամբուլի «ՌԱՄՍ Պարկ» մարզադաշտում 1-0 հաշվով հաղթել է անգլիական «Լիվերպուլին»։

Հանդիպման հաշիվը բացվել է 7-րդ րոպեին։ Երկրորդ խաղակեսում թիմերը մեկական անգամ գրավել են միմյանց դարպասները, սակայն երկու դեպքում էլ գոլերը չեղարկվել են։

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 18-ին՝ Լիվերպուլի «Էնֆիլդ» մարզադաշտում։ Այս դիմակայության հաղթողը մրցաշարի քառորդ եզրափակչում ուժերը կչափի ՊՍԺ-«Չելսի» զույգի հաղթողի հետ։

Leave a Comment