
Ընտրական օրենսգրքի՝ փետրվարի 7-ից ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն՝ քաղաքական կուսակցությունների համար խորհրդարան մտնելու անցողիկ շեմն իջեցվել է 4 տոկոսի՝ նախկին 5-ի փոխարեն, իսկ դաշինքներինը՝ 7 տոկոսից բարձրացվել է։
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը նշել է, որ երեք կուսակցություններից բաղկացած դաշինքների համար անցողիկ շեմը 8 տոկոս է, իսկ 3 և ավելի կուսակցություններից բաղկացած դաշինքներինը՝ 10 տոկոս։
Նա նշել է, որ կուսակցությունների պարագայում գրավի չափը նախկին 10 միլիոն դրամից իջեցվել է 7,5 միլիոն դրամի, դաշինքների պարագայում սահմանվել է 15 միլիոն դրամ։
«Սրա նպատակն այն է, որ օրենսդրությունը նպաստի գաղափարակից քաղաքական ուժերի խոշորացմանը, և որ նրանք ավելի հակված լինեն միավորվելու և խոշորանալու»,- ասել է ԿԸՀ նախագահը։