Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով 10 մարդ է զոհվել

Իսրայելի կողմից Լիբանանի արևելքում իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն տասը մարդ, ևս հինգը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը։

Ըստ գործակալության՝ հարձակման է ենթարկվել Բաալբեկի շրջանի Թեմնին ալ-Թահտա գյուղը։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը հայտնել էր Բեյրութի ծայրամասում հարվածների ևս մեկ ալիքի մասին։ Նշվում էր, որ թիրախները լիբանանյան շիական «Հըզբոլլահ» շարժման շտաբ-բնակարաններն ու զենքի պահեստներն էին։ Միևնույն ժամանակ, «Ալ Հադաթ» հեռուստաընկերությունը հայտնել է, որ գործողության ընթացքում սպանվել են «Հըզբոլլահի» դաշնակից համարվող «Ալ-Ջամաա ալ-Իսլամիյա» խմբավորման չորս բարձրաստիճան անդամներ։

Leave a Comment