Հրթիռային հարվածի տակ է հայտնվել Թեհրանի հայկական Մաջիդիե թաղամասը

Հրթիռային հարվածի տակ է հայտնվել Թեհրանի հայկական Մաջիդիե թաղամասը

11 մարտի 2026 – 12:31 AMT

PanARMENIAN.Net – Իրանի դեմ ԱՄՆ և Իսրայելի ռամական գործողությունների արդյունքում հրթիռային հարվածի թիրախ է դարձել Թեհրանի հին հայկական Մաջիդիե թաղամասում գտնվող բնակելի շենքը, հայտնում է ՀՀ-ում Իրանի դեսպանատունը:

Բարեբախտաբար բնակչության շրջանում զոհեր չեն գրանցվել, սակայն որոշ բնակիչներ հայտնվել են փլատակների տակ։

Մաջիդիեն համարվում է Թեհրանի հին հայկական թաղամասերից մեկը։ Այն հայտնի է եղել իր աշխույժ կյանքով և զարգացած ենթակառուցվածքներով, որոնց ձևավորման և զարգացման գործում նշանակալի դեր են ունեցել իրանահայերը։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ:

Leave a Comment