«Մանչեսթեր Սիթին» չի պատրաստվում վաճառել Ռոդրիին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան թիմի հենակետային կիսապաշտպան Ռոդրիին համարում է առանցքային ֆուտբոլիստներից մեկը: Ինսայդեր Նիկոլո Սկիրայի խոսքերով անգլիական ակումբը չի պատրաստվում վաճառել 29-ամյա իսպանացուն և անգամ չի քննարկի նրա տրանսֆերի վերաբերյալ առաջարկները՝ չնայած Մադրիդի «Ռեալի» կողմից հետաքրքրվածության մասին շրջանառվող լուրերին։

Ռոդրին «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը՝ Մադրիդի «Ատլետիկոյից»։ Այն ժամանակ անգլիական ակումբը կիսապաշտպանի համար վճարեց շուրջ 70 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանն անցկացրել է 24 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։

Leave a Comment