Քննչական կոմիտեն ՆԳՆ-ից ստացել է հաղորդումը, այն ուսումնասիրության փուլում է.Radar Armenia-ն տեղեկացավ
Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը տարածել է տեղեկություն այն մասին, որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն։
Տեղեկատվության հիման վրա ՆԳՆ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե։
