Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդն արձագանքել է Թրամփի հայտարարություններին

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին։

Նա X սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ Թրամփի կողմից ավելի ուժեղ հարված հասցնելու սպառնալիքները «դատարկ»  էին։

Հիշեցնենք, որ Թրամփը հայտարարել էր,  եթե Թեհրանը քայլեր ձեռնարկի Հորմուզի նեղուցը փակելու ուղղությամբ, ԱՄՆ-ն «20 անգամ ավելի ուժեղ» կռմբակոծի Իրանը։

Leave a Comment