Այս մասնագիտությունն ինքնատիպ հմայք, իմաստ, տրամադրություն, երանգ, խոհեր ու ասելիք է փոխանցում և գեղեցկացնում մեզ շրջապատող աշխարհը՝ ստեղծելով յուրահատուկ, իմաստալից ու արտահայտիչ արվեստի գործեր:
Քանդակագործության աշխարհը տալիս է անսահման հնարավորություններ՝ սկսած օգտագործվող նյութերից (քար, երկաթ, բրոնզ, կավ, ապակի, փայտ կամ ցանկացած այլ նյութ, որոնք փոփոխվել են պատմական զարգացման ընթացքում), մինչև գաղափարի մարմնավորում, իրականացում և ցուցադրություն: Սա ստեղծագործական, հոգեբանական ու ֆիզիկական բարդ գործընթաց է, որի գլխավոր նախապայմանը մեծ նվիրումն ու քրտնաջան աշխատանքն է:
Քանդակագործություն. այստեղ ստեղծագործական միտքն արտահայտելուց զատ պետք է նաև ֆիզիկական և տեխնիկական բարձր պատրաստվածություն, տարածական մտածողություն, յուրահատուկ ձեռագիր ու սեփական ոճի մշակում:
«Մասնագիտություն» հաղորդման հյուրն է քանդակագործ, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի դասախոս Վախթանգ Աղաջանյանը: